Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Ուշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքն Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ՝ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։
Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի համար Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում, ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել՝ փորձելով բարձրացնել աշխարհաքաղաքական իր կշիռը և նաև ստանալ որոշակի առանձնաշնորհյալ կարգավիճակ երկու կողմերի մոտ էլ։
Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև հնարավորություններ, որոնք իրացնելը դժվարին, բայց պատվաբեր և օգտավետ գործ է, իսկ բաց թողնելն՝ աններելի շռայլություն»։
Աղբյուր՝ AntiFake.am