Հայտնի է՝ երբ կհրապարակվի Միքայել սրբազանի գործով վերդիկտը
Միքայել սրբազանի գործով որոշումը կհրապարակվի վաղը` սեպտեմբերի 24-ին, ժամը 17:30-ին:
Հիշեցնենք, որ այսօր Միքայել սրբազանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով:
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Սրբազան հորը մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ սրբազանին մեղագրվող արաքի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել :
Աղբյուր՝ AntiFake.am