Բեռնում...
ՆԳՆ-ում անխուսափելի են լինելու կադրային փոփոխություններն ու պաշտոնանկությունները․ «Ժողովուրդ»
04-08-2026 11:25 | Մամուլի տեսություն

ՆԳՆ-ում անխուսափելի են լինելու կադրային փոփոխություններն ու պաշտոնանկությունները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս է, ինչ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շրջում է մարզերով և ամփոփում ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարի այցերը ոստիկանության տարածքային և տարբեր ստորաբաժանումներ բազմաթիվ պաշտոնյաների համար կարող են ճակատագրական լինել։ Ըստ մեր տեղեկությունների՝ ամփոփումների ավարտից հետո համակարգում անխուսափելի են լինելու կադրային փոփոխություններ և պաշտոնանկություններ։

Արդեն իսկ մարզային այցերից մեկից հետո պաշտոնից ազատվել է Կոտայքի մարզի ոստիկանապետը, սակայն, մեր տեղեկություններով, այս փոփոխություններով գործընթացը չի սահմանափակվելու։ Թե համակարգի որ ղեկավարներն են հաջորդիվ լքելու իրենց պաշտոնները, պարզ կդառնա ամփոփումների ավարտից հետո»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում