Բեռնում...
«Հրապարակ». Երևանի առաջին ատյանի բոլոր դատարաններում բոլոր դատավորները մեկ շաբաթ շարունակ պետք է հերթապահեն
16-10-2025 06:09 | Մամուլի տեսություն

«Հրապարակ». Երևանի առաջին ատյանի բոլոր դատարաններում բոլոր դատավորները մեկ շաբաթ շարունակ պետք է հերթապահեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պարտականությունները կատարող Ժորա Չիչոյանի հրահանգով Երևանի առաջին ատյանի բոլոր դատարանները` իրենց բոլոր դատավորներով հանդերձ, մեկ շաբաթ շարունակ պետք է հերթապահեն դատարանում։ Նման բան մեկ էլ եղել է, երբ Սամվել Կարապետյանին էին ձերբակալում: Հավանաբար, դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը մտածել է՝ տրցակներով միջնորդություններ են բերելու, բոլոր դատարանները հերթապահեն, որ հասցնեն կալանքի սանկցիաներ տալ:

Հիմա 12 հոգևորականի են բերման ենթարկել, և նորից նման հրահանգ է տրվել, թերևս, կանխատեսում են, որ շատ միջնորդություններ կլինեն։ Մեր հարցին, թե որն է սրա իմաստը, ԲԴԽ-ից ասացին. «Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարակշռելու` մինչդատական վարույթի շրջանակում ներկայացված միջնորդությունները, բողոքները, օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացնելու մասին միջնորդությունները քննելու վերաբերյալ հերթապահությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում