Բեռնում...
Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է
23-03-2026 15:24 | Կարծիք

Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Արահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանին։

Շուրջ 9 ամիս է՝ Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է։

Այլ բան չէր էլ կարող լինել․ ի սկզբանե կեղծիքներով, զրպարտությամբ և քաղաքական թելադրանքով կարված գործ էր, որը հեռանկար չունի և չի կարող ունենալ։

Ազատությո՛ւն Բագրատ Սրբազանին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր անձանց»,-գրել է նա:

Աղբյուր՝ AntiFake.am