Սբ.Աննա եկեղեցու բակից ձերբակալված քաղաքացիները ոստիկանությունում են. մանրամասներ է հայտնում Ռուբեն Մելիքյանը
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սբ.Աննա եկեղեցու բակից հենց նոր երկու քաղաքացու ձերբակալեցին ու տարան (դեռևս) անհայտ ուղղությամբ։
Հավանաբար դա կապված է 1-2 ժամ առաջ Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ։
Ես ու «Հինգ իրավապաշտպաններից» իմ մյուս ընկերները պատրաստ ենք ապահովել քաղաքացիների իրավաբանական օգնությունը։
UPD. Տղաներին տեղափոխել են ՆԳՆ ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն: Նրանց կարգավիճակն այս պահին պարզ չէ»:
Աղբյուր՝ AntiFake.am