Հրապարակվել են Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող եզրակացությունները
Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակել է Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացությունները և դրանց հայերեն քաղվածքները։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է 2025 թ․ դեկտեմբերի 4-ին։









