Հիբրիդային ազդեցությունը մեր դեմ կատարվում ա նաև թուրքերի ու ադրբեջանցիների կողմից․ Ռուբեն Մուրադյան
ՏՏ անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Factor TV-ի (րեսպեկտս իրանց) հետաքննությունը մեզ մի քանի բան ապացուցեց, որ.
1. Հիբրիդային ազդեցությունը մեր դեմ կատարվում ա նաև թուրքերի ու ադրբեջանցիների կողմից։
2. Այդ ազդեցության ներքին դաշտ բերողը՝ Баграмян 26 ՏԳ ալիքն է, որը բացահայտ սպասարկում ա Մեր Սրտի Իշխանությանը
3. Թշնամական քարոզչական նյութեր մեր դաշտ բերողը նաև Դանիել Իոաննիսյանն ա, որը հայտնի ա հիբրիդային վտանգների դեմ պայքարով։ Բայց արի ու տես, որ հենց գործը հասնում ա ընդդիմությանը վնասելուն (միաժամանակ Մեր Սրտի Իշխանությանը օգնելով)՝ Մեր Սրտի Դանիելը տեղեկատվական դաշտ ա նետում թշնամական քարոզչական թեզերը։
4. Ոչ բոլոր արևմտյան ֆինանսավորում ստացողներն են սպասարկում Մեր Սրտի Իշխանության շահերը։ Կոնկրետ Factor TV-ին անձամբ ինձ ապացուցեց, որ իշխանության համար շատ կարևոր ոլորտում պատրաստ է և կարող է գնալ գործնական (այլ ոչ թե դեկլարատիվ կամ ձևական հակաիշխանական քայլերի՝ այն ինչ #նավապետգրանտիորդիները որպես կանոն չեն անում)։
5. Հիմա շատ կարևոր ա հետևել, թե հիբրիդային վտանգների մասնագետներից կոնկրետ ովքեր կքննադատեն այս հիբրիդային հարձակումը։ Պետք ա տեսնել, արդյոք այս գործողությունները կհայտնվեն դիտորդների րիփորթներում։ Պետք ա հետևողական ջանքեր գործադրել, որպեսզի հասկանանք, թե ո՞վ ա կանգնած Բաղրամյան 26-ի հետևում ու որտեղից իրանց փող։ Սա շատ կարևոր ա այն պատճառով, որ այս Խրոնիկակավկազան քննադատում էր ընդդիմությանը ու այս հարձակման բենեֆիցիարն էր Մեր Սրտի Իշխանությունը։
6. Բոլոր հիբրիդագետները պատրաստ են որոնել (և գտնել) միայն արտերկրյա հիբրիդային միջամտությունները։ Ոչմեկ և ոչ մի խոսք չի ասել ներքաղաքական հիբրիդային միջամտություններից։ Արցախահայության հանդեպ ատելության, իշխանական ֆեյքերի արդյունաբերության (Gegham Vardanyan, Daniel Ioannisyan հանկաչխրծ չմտածեք, որ մոռացել եմ էն քոնջորյանական ֆեյքնոցի մասին), իշխանական ստի արդյունաբերության մասին։
7. Պետք ա հասկանալ, որ #նավապետգրանտիորդիների առաքփլությունը՝ այս ընտրությունները լեգիտիմացնելն ա։ Այլ կերպ ասած՝ ցույց տալ, որ սաղ թամամ ա ու ՄերՍրտի Վարչապետը վերարտադրվելու ա օրինական ձևերով և բացարձակ լեգիտիմ ա։ Հենց դրա պատճառով են իրանք թիրախավորում ընդդիմությանը, առանց կասկածի ընդունում իշխանական գաղտնալսումների փաստերը, չնկատելու տալիս վարչական րեսուրսի, ստի, ատելությքն խոսքի դեպքերը։ Չեն նկատում Հ1ի անհամաչափ քարոզը, արդարացնում պետական միջոցներով ընտրակաշառքները։ Իրանց գործը՝ Մեր Սրտի Վարչապետի արտաքին լեգիտիմացումն ա»։
Աղբյուր՝ AntiFake.am