Բեռնում...
Անսահման ցինիզմի իշխանություն․ պատերազմ, մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ և քանդված Արցախ․ Զուրաբյան
29-12-2025 14:26 | Լուրեր

Անսահման ցինիզմի իշխանություն․ պատերազմ, մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ և քանդված Արցախ․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «Հինգ հազար մարդ պառկեցրել են գերեզմաններում, քանդել են Արցախը և Հայոց պետության ամրությունը, մի քանի տասնյակ քաղբանտարկյալ նստեցրել բանտերը, պղծել մեր հավատքը և սրբությունները, սերմանել պառակտություն ու անօրենություն, դադարեցրել Սահմանադրության և օրենքների գործողությունը և հիմա խելագարի պես դոփում են, ըստ էության, մեր զինվորների և արցախցիների շիրիմների վրա` ցուցադրական հրճվանքով:

Ցինիզմը հենց այսպիսինը պետք է լինի` ԱՆՍԱՀՄԱՆ, ԱՆՆԱԽԱԴԵՊ:

Իսկապես` աննախադեպ»։

Աղբյուր՝ AntiFake.am