Բեռնում...
ՌԴ նախագահն ու Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել
04-08-2025 20:54 | Լուրեր

ՌԴ նախագահն ու Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Երկու առաջնորդների միջև վերջին զրույցը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։ Այդ ժամանակ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի առաջնորդը հաստատել է, որ Մոսկվան հետևողականորեն կողմ է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Նա նաև հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ նպաստելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1226386