Բեռնում...
Այսօր քո ծննդյան օրն է, բայց հայ ժողովրդի համար սա նաև ուժի, արժանապատվության և հայրենասիրության օր է․ Ծառուկյանը՝ Վարդանյանին
25-05-2026 13:05 | Լուրեր

Այսօր քո ծննդյան օրն է, բայց հայ ժողովրդի համար սա նաև ուժի, արժանապատվության և հայրենասիրության օր է․ Ծառուկյանը՝ Վարդանյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը գրում է. «Իմ սիրելի՛ ընկեր Ռուբեն Վարդանյան,

Այսօր քո ծննդյան օրն է, բայց հայ ժողովրդի համար սա նաև ուժի, արժանապատվության և հայրենասիրության օր է։

Դու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ, և քո կամքը հույս ու հավատ է ներշնչում հազարավոր մարդկանց։

Ծննդյանդ օրվա առթիվ մաղթում եմ քեզ առողջություն, անսպառ ուժ և շուտափույթ ազատություն ադրբեջանական գերությունից։

Թող արդարությունը հաղթի, և դու շուտով վերադառնաս քո ընտանիքի, ընկերների և հայրենի ժողովրդի մոտ, կրկին լինես մեր կողքին։

Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից։

Հարգանքով՝ քո ընկեր

Գագիկ Ծառուկյան

Աղբյուր՝ AntiFake.am