Բեռնում...
Այսօրվա Հայաստանը կարծես վերածվել  է մի մեծ համակենտրոնացման ճամբարի. Պողոսյան
25-11-2025 22:03 | Կարծիք

Այսօրվա Հայաստանը կարծես վերածվել  է մի մեծ համակենտրոնացման ճամբարի. Պողոսյան

Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօրվա Հայաստանը կարծես վերածվել է մի մեծ համակենտրոնացման ճամբարի՝ իր կեղտոտ գաղջ մթնոլորտով, իր ազգատյաց ու մարդատյաց ճամբարապետով, պերիմետրը հսկող՝ մարդկային դեմքը կորցրած «իրավապահներով», ազգի ցավից ու տառապանքից, բարոյական անկումից ու կեղեքվածությունից հիստերիկ հրճվանքի մեջ ընկնող «բանտապահներով» ու «զոնդեր կոմանդներով»։ Քաղբանտարկյալներն էլ մեր այն պայքարող տարրերն են, որ կարծես դատապարտված են պատժախցերում հավերժ զմրսված մնալ։
Ճամբարի ներսում էլ մեծ վառարաններում կենդանի-կենդանի այրվում է հայ ազգը… Հավանաբար՝ քաղաքը պատած այս կանցերոգեն ծուխը հենց այդ վառարաններից է գալիս։
Հ.Գ. Մեր պարագայում ոտքի վրա կմնա միայն նա, ով այս վհուկների դեմ իր անձնական պայքարն է մղում, ամենօրյա պայքարը, հանապազորդ պայքարը…»:

Աղբյուր՝ AntiFake.am