Թուրքիան F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել օկուպացված Հյուսիսային Կիպրոսում
Տարածաշրջանում վերջին զարգացումների ֆոնին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) անվտանգության բարձրացմանն ուղղված փուլային ծրագրի շրջանակներում այսօրվանից տեղակայվել են վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր, այս մասին ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ կախված իրադարձությունների զարգացումից և գնահատումների արդյունքներից, անհրաժեշտության դեպքում կշարունակվեն լրացուցիչ միջոցառումները։