Մենք այլընտրանք չունենք, քան մնալ և կառուցել երկիրը․ Փեզեշքիան
Առաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Հասարակության մեջ առաջացած վերքը դառն է. բժշկի գործը վերքը բուժելն է, այլ ոչ թե վարակելը։ Մենք պետք է վերքը բուժենք այնքան լավ, որքան կարող ենք։ Ես շատ գիշերներ չեմ կարողացել քնել՝ խորապես վշտացած այն իրավիճակից, որում հայտնվել ենք, բայց մենք այլընտրանք չունենք, քան մնալ և կառուցել երկիրը», – նշել է Իրանի նախագահը, հաղորդում է «Իրան Ինթերնեշնլ»-ը։
Աղբյուր՝ AntiFake.am