Սամվել Կարապետյանի աջակցությամբ Պոլիտեխնիկում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին
Սամվել Կարապետյանի իրականացրած կրթական կարևորագույն ծրագրերից մեկը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոնների հիմնումն է` 2017 -ին ֆրանսիական «Schneider Electric» ընկերության, իսկ 2018 -ին՝ «Կասկադ» հոլդինգի հետ համատեղ ծրագրերով։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
«Հարթակները երիտասարդ գիտնականներին և ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտների ամենաժամանակակից տեխնոլոգիաներին։
Կենտրոնները հագեցած են բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիայով, որոնք համալրված են ժամանակակից ավտոմատացման սարքերով՝ 1000-ից մինչև 35 հազար դոլար արժողությամբ։
Սա կրթության և իրական արտադրության միջև անմիջական կապի ստեղծման օրինակ է։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև կրթաթոշակային համակարգը։ Սամվել Կարապետյանը և Կարապետյան ընտանիքը գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին տրամադրել են ամսական մինչև 250 հազար դրամ կրթաթոշակ։
Այս ներդրման նպատակն է ստեղծել նոր սերնդի մասնագետների համայնք, որոնցից շատերն արդեն աշխատում են Հայաստանի էներգետիկ համակարգում՝ իրենց ներդրումն ունենալով երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։
Աղբյուր՝ AntiFake.am