Բեռնում...
Հայաստանն այսօր կախված է թուրքական աշխարհի ու պանթուրանիզմի «կամքից»․ Արտակ Զաքարյան
02-09-2025 14:18 | Կարծիք

Հայաստանն այսօր կախված է թուրքական աշխարհի ու պանթուրանիզմի «կամքից»․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Նախկինում Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունից բացի, կար նաև հայ ժողովրդի արյան գնով ստեղծված, ազատ Արցախի Հանրապետությունը:

Արցախը Ադրբեջանին հանձնելու հետ միասին, առկա կառավարիրները կովկասյան թաթարներին են հանձնել նաև Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ Հայաստանի քաղաքացիների և աշխարհասփյուռ հայության շնորհիվ:
Այսօր այն անարգված ու կախված է թուրքական աշխարհի ու պանթուրանիզմի «կամքից»»:

Աղբյուր՝ AntiFake.am