Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրել է.

«Արթուր Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում իշխանությունների համար։ Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում սկսվել են նախընտրական վերադասավորումներ, որոնց ավարտին կհստակեցվի, թե որ քաղաքական ուժն ինչ ձեւաչափով, օրակարգով եւ ինչ քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ է մասնակցելու ընտրություններին։ Հատկապես հետաքրքիր է նախընտրական տեխնոլոգիաների հարցը, քանի որ քաղտեխնոլոգներն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները։

Մեր տեղեկություններով, «Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն Արթուր Վանեցյանը, հավաքել է քաղտեխնոլոգների բավական ուժեղ խումբ, որը բաղկացած է ոչ միայն հայաստանցի, այլ նաեւ Ռուսաստանից ժամանած մասնագետներից։ Այս թիմն իր առաջ նպատակ է դրել գալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տհաճ անակնկալ մատուցել եւ բոլորի համար անսպասելի բարձր տոկոսներ «խփել»։ Նկատենք, որ Վանեցյանը եւ նրա ղեկավարած քաղաքական ուժը համեմատաբար կարճ ժամանակահատված է, ինչ հայտնվել են դաշտում, բայց այս ընթացքում կարողացել են հայտնի դառնալ՝ մեկ տարվա մեջ մոտ 70 գրասենյակ են բացել մարզերում եւ պատրաստվում են ակտիվ դերակատարում ստանձնել երկրի քաղաքական կյանքում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն