Ում է ծեծի ենթարկել Կենտրոնի թաղապետի օգնականը, ինչու. Hraparak.am

article-image

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն ահազանգ էին ստացել, որ Կենտրոնի թաղապետի տեղակալը անմիջապես թաղապետարանի շենքում ծեծկռտուք է սարքել, իր շքախմբով հարձակվել է թաղապետարանի մեկ այլ աշխատակցի վրա։

Տեղեկություն հաղորդեցին, որ ծեծի ենթարկվածը  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանն է, վերջինիս հետ կապված ,հիշեցնենք, մամուլում օրերս հրապարակումներ էին եղել ,մասնավորապես «Ժողովուրդի» տեղեկություններով՝  իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օրենքով սահմանված արգելքին հակառակ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Աննա Բաղդասարյան» ու «Մարիետա Մանուկյան» կազմակերպությունները և չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անձամբ նույն կազմակերպությունների կառավարմանը մասնակցելով Երևան քաղաքի Իսակովի պողոտա 3/1 և 3/13 հասցեներում առանց եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աղբահանության վճարի հաշվարկման ավտոմատացված համակարգում գրանցվելու և շինությունների գործարնական նշանակությունը հասարակական գործառնական նշանակության փոփոխելու, իրականացնում է հյուրանոցային գործունեություն, իսկ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի 20/1 հասցեի բնակելի տան ծածկի և տանիքի վերանորոգման համար էլ կազմել է քաղաքաշինական ապօրինի փաստաթղթեր՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Աղբյուր՝ «Hraparak.am»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն