ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, ուր հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հերթական բացահայտումն է արել. Նա նշել է, որ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական իշխանությունների հետ ականապատված տարածքների քարտեզները Ադրբեջանին փոխանցելու ուղղությամբ:
«Ինձ թվում է, որ հայկական ղեկավարությունը ունի այդ խնդիրը լուծելու անհրաժեշտության գիտակցումը: Այդ ուղղությամբ առաջին նախնական քայլերը արվել են: Ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը՝ հույս ունենալով, որ այդ գործընթացը էականորեն կարագացվի և թույլ կտա ամբողջությամբ լուծել այդ խնդիրը»,- հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից, որն էլ խնդրեց կապվել վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, սակայն Մանե Գևորգյանը այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց:
Հաշվի առնելով, թե ինչ նախկինում ինչ բացահայտումներ է արել Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ, և ինչպես են դրանք ապացուցվել հետագայոմ, այս անգամ ևս սպասենք հերթական զիջմանը հայկական իշխանությունների կողմից:
Ինչ է թաքցնում հասարակությունից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս անգամ:
Աղբյուր՝ AntiFake.am