Նարեկ Սամսոնյանը ՀՔԾ-ում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Նարեկ Սամսոնյանը որպես մեղադրյալ հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «սուտ մատնության» գործով։ 

Ես տեղյակ չեմ, թե որ գործով են ինձ որպես մեղադրյալ ներգրավվել։ Սա բացահայտ քաղաքական հետապնդում է։ Սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործընթաց է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

Անդրադառնալով իրեն մեղադրանք առաջադրելու պատճառներին՝ Սամսոնյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը այս ամենով նպատակ ունի խոչընդոտել AntiFake.am գործունեությանը և իրենց աղբյուրների նվազեցմանը։

«Սա առավելագույնը հետապնդում է հետևյալ նպատակը, որպեսզի ինձ մեկուսացնեն մինչև հանրաքվեն, այդ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում լինեմ մեկուսացված»,- նշեց Սամսոնյանը։

Սամսոնյանը նաև հանդես եկավ հայտարարությամբ․ «Բոլոր այն մարդիկ, ովքեր կունենան անգամ շատ չնչին տեղեկատվություն, մենք պատրաստ ենք դա հրապարակել, անկախ նրանից, թե քանի հոգի իմ նկատմամբ, AntiFake.am  նկատմամբ կկատարի նմանատիպ ոտնձգություններ»: Սամսոնյանը նաև հավելեց․ «Մենք թույլ չենք տալու, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա մամուլի ձայնը լռեցնել, խոսքի ազատությունը սահմանափակել Հայաստանում»։

Սամսոնյանը նաև նշեց, որ հրաժարվելու է ցուցմունք տալուց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն