Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումները ուղղակի հետապնդումներ են AntiFake.am-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի. Աստղիկ Մաթևոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Ֆիքսենք, որ բացի Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հասարակական-քաղաքական գործունեությամբ պայմանավորված հետապնդումներից` սա ուղղակի հետապնդում է AntiFake.am-ի նկատմամբ, որովհետև չմոռանանք, որ Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է AntiFake.am-ի հիմնադիրն ու ղեկավարը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը: 

«Նարեկ Սամսոնյանի հրապարակումները երբեմն պայմանավորված են նաև AntiFake.am-ի աղբյուրներով պայմանավորված բացահայտումներով: Հայաստանի Հանրապետությունում կա մի լրատվական, փաստերի ստուգման հարթակ, որին հասանելի են դառնում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի, անձամբ Նիկոլ Փաշինյանի գործունեության հետ կապված բազմաթիվ այնպիսի դրվագներ, որոնք կարող էին հասանելի լինել մեզ նրա` մեզ մոտ կանգնած աղբյուրներից»,- մասնավորեցրեց Աստղիկ Մաթևոսյանը: 

«Եթե խոսքը վերաբերում է AntiFake.am-ի հրապարակումներին, դրանք բազմաթիվ են՝ սկսած կառավարական առանձնատների վերաբերյալ բացահայտումից, երբ պարզ դարձավ, որ մեկ միլիոն դոլարից ավելի գումար է ծախսվում վերանորոգման համար, բոլորդ կհիշեք Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության դեպքը, երբ դեռ դա չէր հրապարակվել, բայց AntiFake.am-ը տիրապետում էր այդ տեղեկատվությանը: Նարեկ Սամսոնյանը ի սկզբանե հայտարարեց, որ դեռևս պարզ չէ, թե ինչ գործի շրջանակներում են հրավիրել հարցաքննության: Դա արդեն պարզ կլինի, երբ նա փաստաբանի հետ դուրս կգա», - ասաց Աստղիկ Մաթևոսյանը: 

Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ դուրս չգա, միանգամից կալանավորեն, Մաթևոսյանը նշեց. «Ոչինչ չի բացառվում այսօրվա իշխանությունների պայմաններում: Ես ուզում եմ շեշտը դնել AntiFake.am-ի հրապարակումների վրա, որովհետև Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումները ուղղակի հետապնդումներ են AntiFake.am-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի, և AntiFake.am-ի հրապարակումները և խոսքի ազատությունը սահմանափակելու համար»:

Աստղիկ Մաթևոսյանը նաև թվարկեց այն հրապարակումները, որոնք ուղղակի առնչություն ունեն Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հետ. կառավարական առանձնատների, բոլարդների վերանորոգման, դիպուկահարների՝ ՔՊ նիստին ներկայության, Աննա Հակոբյանին սպասարկող վարսավիրների և այլն:

«Այս հրապարակումները խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես «հեղափոխական» կառավարության ղեկավար, իր տված խոստումներին համապատասխան չի իրականացնում իր քաղաքական կառավարումը: Նմանատիպ հրապարակումները, որոնք ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի իրական դեմքը, որոնք շարունակում են օգտվել ճոխություններից, պարզապես դուր չի գալիս նրանց, և սա ոչ այլ ինչ է, քան ճնշում է AntiFake.am-ի նկատմամբ Նարեկ Սամսոնյանին քաղաքական և խոսքի ազատության նկատմամբ հետապնդումների ենթարկելու միջոցով»,- նշեց Մաթևոսյանը: 

AntiFake.am-ի հետագա հրապարակումների վերաբերյալ Աստղիկ Մաթևոսյանը խորհուրդ տվեց հետևել AntiFake.am-ի գործունեությանը: AntiFake.am-ը շարունակելու է աշխատել ավելի մեծ թափով և ավելի շատ հրապարակումներով` հանրությանը ներկայացնելով ներկայիս իշխանությունների իրական դեմքը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն