Գործ ունենք հերթական պիառ-փուչիկի հետ․ Վրթանեսյանը՝ ոստիկանության՝ օրերս Երևանում ուժեղացված ծառայության մասին

article-image

Ոստիկանությունը դրամատիկ երաժշտական ուղեկցությամբ մի տեսահոլովակ է հրապարակել երեկվա համատարած ռեյդի մասին։ Այս մասին գրում է ռազմական փորձագետ «Ռազմ․info» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
 
«Փաստեր հոլովակից.
 
• Բերման են ենթարկվել 49 անձ, որոնցից ձերբակալվել են 2-ը։
 
• Հայտնաբերվել է 10 միավոր հրազեն, զինամթերք («այդ թվում փամփուշտներ», ինչպես ասում է տեսահոլովակում հնչող ձայնը)։
 
Տեսահոլովակում ցույց են տալիս 8–10 միավոր զենք (որոշները հասկանալի չի, թե տարբեր կադրերում նույն զենքն է, թե ոչ), որից առնվազն 6-ը քաղաքացիական զենքեր են, այսինքն համապատասխան թույլտվությունները ստացած ցանկացած քաղաքացի կարող է դրանք գնել, տանը պահել և տեղափոխել, իսկ որոշները կարելի է նույնիսկ առանց թույլտվության էլ ձեռք բերել։
 
Օրինակ՝ հոլովակում առաջինը ցույց տված Zoraki Mod. 914 ատրճանակը նախատեսված է միայն փուչ (холостой) փամփուշտներով կրակելու համար, OPS MRP Cal.45 ատրճանակը գազի բալոնով աշխատող օդամղիչ է (пневматический пистолет)...
 
Դատելով որոշ լուսանկարներից՝ զենքի գոնե մի մասի տեղափոխումն էլ իրականացվել է այնպես, ինչպես նախատեսված է օրենքով, քաղաքացիական զենքի տեղափոխման կանոնների պահպանմամբ (պատյանի մեջ, չլիցքավորված)։
 
Ծիծաղելի է նաև մահակները ցուցադրելը. որևէ օրենք կա՞, որով արգելվում է ավտոմեքենայում ունենալ մահակ կամ բեյսբոլի բիտա։
 
Ըստ նկարների՝ խնդրահարույց կարող են լինել միայն մարտական փամփուշտներով 2 ատրճանակները. մեկը «Զիգ Զաուեր» էր, մյուսը՝ հին սովետական ТТ... Բայց էլի հաստատ չի կարելի պնդել, որ հենց այդ երկու ատրճանակներն էին անօրինականը, որովհետև հնարավոր է էլի օրինական էին, համապատասխան թույլտվությամբ։
 
Տեսահոլովակից իմ այն տպավորությունը, որ գործ ունենք հերթական պիառ-փուչիկի հետ, հաստատվում է այն փաստով, որ ընդամենը 2 ձերբակալում է եղել այդ համատարած՝ ժամեր տևած ռեյդի արդյունքում»,– գրում է Կարեն Վրթանեսյանը։
 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն