Ինչպես խոստացել էի՝ հրապարակում եմ «դաջվածքի գործով» լուսանկարները։ Աջ կողմում այն անձի ձեռքն է, որին շուրջ 9 ամիս կալանքի տակ են պահում՝ ձախ լուսանկարի մարդը լինելու համար (ավազակության մեղադրանք): Ձախ լուսանկարը՝ ավազակության վայրի տեսախցիկից։ Այս մասին գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Մարդը իրեն ճղում է, որ ե՛ս չեմ, ես ուրիշ տեղ եմ եղել, բայց բանի տեղ դնող չկա։
Շուրջ 9 ամիս!!!
ՀԳ. Ինձ ամիսներ առաջ դիմել է մեղադրյալի ընտանիքը։ Ինքս էլ չէի հավատում, որ այսքան ակնհայտ է ամեն ինչ։ Բայց փաստերը խոսուն են։
ՀՀԳ. Մի քանի հանգամանք ինքնուրույն ստուգելուց հետո եմ ինձ իրավունք վերապահել հանրայնացնելու այս դեպքը։ Նաև նշեմ, որ գործով պաշտպան չեմ, ոչ էլ անձնական որևէ շահ ունեմ։
Աղբյուր՝ AntiFake.am