Դանակահարություն Երասխահուն գյուղում

article-image

 Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղում դանակահարություն է եղել:  Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է Երասխահուն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Քիչ անց հեռախոսագիր է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժնից. հիշյալ տղամարդը «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Երասխահուն գյուղի բնակիչ, 41-ամյա տուժողը հիվանդանոցում ոչինչ չի հայտնել: Արմավիրի և Վաղարշապատի ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ, տանտիրոջ 38-ամյա եղբորորդին ու տուժած տղամարդը խփել են իրար, այդ ընթացքում էլ եղբորորդին ծալովի դանակով խփել է տուժածի որովայնին: Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը գնացել է ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել քննչական մարմնին ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամաքները պարզվում են:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն