Ռադիոտուն գրավելը հանցագործություն չէ. Նիկոլ Փաշինյանի կողմից այն գրավելու դեպքի առթիվ հարուցված գործը կարճվել է. Ռ.Հակոբյան. Pastinfo.am

article-image

«Pastinfo.am»-ն գրում է.

«Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանն այսօր չներկայացավ ԱԱԾ՝ անսալով փաստաբանական թիմի խորհրդին։

Նշենք, որ Ռուբեն Հակոբյանն առաջին անգամ ԱԱԾ էր հրավիրվել հունիսի 27-ին, որի շարժառիթը, ըստ նրա, հունիսի 26-ին՝ ՍԴ-ի մոտ հնչեցրած հայտարարությունն էր, ժողովրդին ուղղված կոչը , որ պետք է ոտքի կանգնել և հեռացնել ներկայիս իշխանություններին՝ օգտվելով այն նույն գործիքակազմից, որով նրանք երկու տարի առաջ հեղափոխություն իրականացրեցին։ Ռուբեն Հակոբյանը հունիսի 27-ին թույլտվություն էր խնդրել ԱԱԾ-ի ծառայողներից՝ ձայնագրել հարցաքննությունը, ինչն արգելվել էր, եւ նա խնդրել էր հետաձգել հարցաքննությունն ընդհանրապես, քանի որ ցանկանում է, որ դրան ներկա գտնվեն նաեւ իր փաստաբանները։ Արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ռ.Հակոբյանն ԱԱԾ կներկայանա հուլիսի 1-ին։

«Ես ծանոթացել եմ մի փաստաթղթի, ըստ որի 2018 թվականին Ռադիոտունը գրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։ Շատ տրամաբանական հարց առաջացավ, եթե այն գործողությունը, որը 2018 թվականին իրականացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, ապա ինչու են ինձ հրավիրում։ Ես ասել եմ, որ պետք է օգտվել Նիկոլ Փաշինյանի կիրառած գործիքակազմից»,- ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ ԱԱԾ-ն զբաղված է քաղաքական հետապնդումներով, փորձում են վախ տարածել հասարակության մեջ՝ հատկապես հանրային դեմքերի եւ ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնողների մոտ»։

Աղբյուր` Pastinfo.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն