ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Գրառումը ստորև.
«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի և դրա ավերիչ հետևանքների սարսափելի լուրով: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են:
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին:
Բեյրութի փառքը հաստատակամորեն կվերականգնվի»:
Աղբյուր` AntiFake.am