(VIDEO) Ես որևէ ոստիկանի չեմ վիրավորել և չեմ պատրաստվում վիրավորել. Նարեկ Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը դուրս է եկել  Ոստիկանության բաժնից: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Նարեկ Սամսոնյանը:

Սամսոնյանը նախ շնորհակալություն է հայտնել ոստիկաններին և նշել, որ ոստիկանական համակարգում կան շատ փայլուն ոստիկաններ, ովքեր հարգում են իրենց ուսադիրները: 

Սամսոնյանը հայտնել է, որ իրեն բաժին են բերել ոստիկանին վիրավորելու համար: 

«Ես որևէ ոստիկանի չեմ վիրավորել և չեմ պատրաստվում վիրավորել ոստիկանին: Ես իրեն արժանի բառերով դիմել եմ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին: Ես  չէի խոսում այդ պահին ոստիկանի հետ, ես խոսում էի ոստիկանների և ոստիկանական համազգեստ հագած մի անծանոթ մարդու հետ, որը ոստիկան կոչվելու իրավունք չուներ»,- նշել է Սամսոնյանը:

Սամսոնյանը հայտնել է իր և ոստիկանի խոսակցության տեսագրության հրապարակայնացման մասին` նպատակով, որ հասարակությունը տեսնի, թե ինչպիսին էր ոստիկանի պահվածքը: 

«Ես չեմ պատրաստվում փոխել իմ կարծիքը Տիգրան Ավինյանի, Նիկոլ Փաշինյանի և իրենց կառավարության մասին և պատրաստվում եմ պարզել, թե ովքեր են այս լեյտենանտի ուսադիրներ կրող անհայտ անձնավորության նման ոստիկանները, որոնք պատրաստ են իրենց ինքնասիրությունը, իրենց ուսադիրները դնել զոհասեղանին հանուն Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի և մնացածի չեղած ինքնասիրության: Այս իշխանություններին հայհոյում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80 տոկոսը: Ոչ հրապարակային տիրույթում ես իրավունք ունեմ ամբողջությամբ անել այն, ինչ իրավունք ունեն անել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մեծամասնությունը: Ես ոչ միայն ոստիկանին չեմ վիրավորել, այլև ես ոստիկանին չէ, որ վիրավորել եմ», - ասել է AntiFake.am կայքի հիմնադիրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր` AntiFake.am 
 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն