Մոսկվան տվյալներ ունի, որ «Հյուսիսային հոսքերի» պայթեցումներն արեւմտյան հետք ունեն. Նարիշկին

article-image

Մոսկվան տվյալներ ունի, որոնք նշում են «Հյուսիսային հոսքերի» պայթեցումների արեւմտյան հետքի մասին, այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ Արտաքին հետախոզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մենք նյութեր ունենք, որոնք նշում են ահաբեկչական ակտերի կազմակերպման եւ իրականացման արեւմտյան հետքի մասին»,- ասել է Նարիշկինը։ Պաշտոնյան ընդգծել է, որ արեւմտյան երկրները «գրեթե հաջորդ օրը միացել են հետաքննությանը, ահաբեկչական ակտի հեղինակների որոնմանը»։ «Ես մի փոքր կճշգրտեի այս գնահատականը։ Ըստ իս, Արեւմուտքն ամեն բան կանի, որպեսզի ծածկի միջազգային այս ահաբեկչական գործողության իսկական կատարողներին եւ կազմակերպիչներին»,- ասել է արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը։

Սեպտեմբերի 26-ի գիշերը «Հյուսիսային հոսք-2» մայրուղու ճյուղերից մեկում տեղի էր ունեցել արտահոսք։ Դա տեղի էր ունեցել Դանիայի բացառիկ տնտեսական գոտում, Բորնհոլմ կղզուց հարավ-արեւելք։ Գազի արտահոսք էր գրանցվել նաեւ «Հյուսիսային հոսք-1»-ում, Բորնհոլմ կղզուց հյուսիս-արեւելք։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն