«Մեծ հայրենադարձություն» խոստացողից մինչև արտագաղթ կազմակերպող. Նարեկ Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

««Մեծ հայրենադարձություն» խոստացողից մինչև արտագաղթ կազմակերպող

Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ի աշնանը հայտարարում էր, թե հարյուր հազարավոր սփյուռքահայեր անհամբեր սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի վերադառնան Հայաստան։

Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության ամբողջական զավթումից անցել է ավելի քան երկու տարի, իսկ ներգաղթ ոչ միայն չկա, այլև հարյուրավոր հայեր ամիսներ շարունակ միտինգ են անում կառավարության շենքի մոտ, որպեսզի կառավարությունը վերջապես կարողանա բանակցել ռուսների հետ, որ արտագաղթեն։  Նրանցից ոմանք էլ արդեն մի քանի օր ա՝ հացադուլ են անում։

Իսկ ամենազավեշտալին գիտեք որն է. հացադուլավորների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի օգնի մարդկանց արտագաղթել Հայաստանից:

Փաստացի, Նիկոլը ներգաղթ խոստացողից դարձել է արտագաղթ կազմակերպող։ Էս է ստի կայսրության ողջ պերճանքն ու թշվառությունը»։

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն