Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամները տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են Բելառուսում և Ալբանիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները և օրակարգային այլ հարցեր:
ԵԺԿ-ն խորապես մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքեր շփման գծի երկայնքով նոր լայնածավալ ռազմական գործողություններով և քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ երեխաների շրջանում զոհերով և վիրավորներով: Բոլոր կողմերը պարտավոր են հարգել իրենց միջազգային հանձնառությունները հակամարտությունը խաղաղ, բացառապես քաղաքական միջոցներով լուծելու ուղղությամբ։ Անհապաղ հստակ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու եւ զորքերը 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքերին վերադարձնելու համար։
Մենք անվերապահորեն աջակցում ենք վերադարձին խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Աղբյուր՝ AntiFake.am