ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

article-image

Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում  տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության նախագահները, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ պետությունները, վճռական դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվող բռնությունը:

«Մենք ողբում ենք զոհվածների մահը և ցավակցություն ենք հայտնում սպանվածների և վիրավորների ընտանիքներին:

Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել մասնակից կողմերի զինված ուժերի միջև ռազմական գործողությունները:

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պատասխանատվություն վերցնել բարեղխճորեն և առանց նախապայմանների վերսկսելու բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ հակամարտության կարգավորման շուրջ»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն