(VIDEO) Այսօր ՊԲ հրետանավորների օրն է. ԱՀ ՊԲ

article-image

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնի առթիվ:

«Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է: Պատերազմի Աստծո երդվյալները ինչպես 20-րդ դարավերջի մեր գոյապայքարում, ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող մարտական գործողություններում փայլուն են իրականացնում առաջադրված մարտական խնդիրները՝ անչափելի մեծ կորուստներ պատճառելով թշնամական զինուժի անխտիր բոլոր զորատեսակները ներկայացնող ստորաբաժանումներին և հսկայական աջակցություն ցուցաբերելով  ՊԲ-ի պաշտպանվող ու գրոհող ստորաբաժանումներին:

ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում՝ իրոք վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու: Իսկ առայժմ՝ պատերազմական փոքրիկ տեսաբացիկ, որի հասցեատերերը հրետանավորի բարձր առաքելությունը կատարող բոլոր զինվորականներն են, կամավորականներն ու պահեստազորայինները»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն