Այսօր Երևանում տեղի են ունեցել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն ոստիկաններին հաջողվեց ուժի գործադրմամբ ցուցարարներին հեռացնել և բացել ճանապարհը։
Բողոքի ակցիայի ժամանակ բռնության է ենթարկվել «Երկիր մեդիա»-ի օպերատորը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները հրում «Երկիր մեդիա»-ի օպերատորին և նրան բռնի ուժով հրում ոստիկանական մեքենայի մեջ:
Տեսանյութը՝ «Aysor.am»-ի
Աղբյուր՝ AntiFake.am