Հուլիսին AntiFake.am-ը հրապարակել էր լրագրող Նիկոլ Փաշինյանի մտքերը բանակի, պատերազմ հաղթած գեներալիտետի, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Հայաստանի նախկին ղեկավարների մասին, որոնք հրապարակվել էին «Օրագիր» և «Հայկական Ժամանակ» օրաթերթերում:
Փաշինյանը 1998 թվականին չարախնդում էր, թե` «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին»:
«Վերջին օրերին ևս մի քանի դիակ ստացան զինվորների ծնողները: Քելբաջարից: Սա բանակի նախընտրական նվերն էր երևի, մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մեր զինվորական մեծ ու փոքր պաշտոնյաները «պատրիոտի» կամուֆլյաժ հագած ամեն կերպ փորձում են թաքցնել կատարվածը և վերջը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակմամբ սանձազերծված պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների թիվը հետևողականորեն թաքցվում է. մինչև օրս հրապարակվել է զոհված զինծառայողների փոքր մասի անունները, կան հարյուրավոր անհետ կորած և գերեվարված զինծառայողներ և խաղաղ բնակիչներ:
Իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանցավոր լռություն և անգործություն են ցուցաբերում` ոչ մի ջանք չգործադրելով անհետ կորած զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ ստանալու և գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Փոխարենը` Նիկոլ Փաշինյանը շարունակում է ատելություն և անհանդուրժողականություն տարածել Հայաստանում, խարխլել պետության վերջին հիմնասյուները` որքան հնարավոր է ամուր գրկելով վարչապետի աթոռը:
Այս պարագայում` Նիկոլ Փաշինյանը նվեր մատուցեց մի քանի հազար ընտանիքներին՝ զոհված, անհետ կորած զինծառայողներ և ընտանիքի անդամներ, նվեր՝ ամբողջ կյանքի համար։
Ատելության «Օրագրի» խմբագրի մտքերը` https://antifake.am/am/news/2345
Աղբյուր՝ AntiFake.am