(VIDEO, PHOTOS) Աննա Հակոբյանը կատարեց Մեհրիբան Ալիևայի մուրազը. Ալիևները թեյ են խմում Շուշիում

article-image

Այսօր Ալիևների ընտանիքը այցելել է Շուշի, որը Նիկոլ Փաշինյանը առեղծվածային հանգամանքներում հանձնեց Ադրբեջանին։

Նրանք շրջել են քաղաքում, այցելել տարբեր շինություններ, հասցրել են ծաղրել «գյոռբագյոռ» եղած Արցախի Հանրապետությունը, այցելել են Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի ու թեյ են խմել Շուշիում։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Արցախ էր հրավիրել՝ մուղամ լսելու։ Հակոբյանը հրավերը հնչեցրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին։

«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Եվ նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն` ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել: Ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ: Մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը․ նա լինի մեր հյուրը և Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը», - հայտարարել էր Հակոբյանը:

«Եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում ենք Ղարաբաղում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու գոյություն ունի միայն մեկ ճանապարհ, դա խաղաղությունն է, դա Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և, որպես հյուր, փոխադարձ այցերն են: Ինչպես իրենք կարող են լինել Ղարաբաղում, թեյ խմել, մուղամ լսել և վայելել այնտեղի բնությունը, այնպես էլ Ղարաբաղի ժողովուրդը, վստահ եմ, որ կուզենա լինել Բաքվում և այլ բնակավայրերում», - նշել էր Հակոբյանը: Աննա Հակոբյանը վստահեցրել էր, որ իր ասածն ամենևին ֆանտազիայի ժանրից չէ։

Այսօր փաստացի կարող ենք ասել, որ Աննա Հակոբյանի ասածն ամենևին էլ ֆանտազիայի ժանրից չէր։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրականացրել են Մեհրիբան Ալիևայի երազանքը։ Նա և բոլոր ադրբեջանցիները կարող են թեյ խմել հայաթափված Շուշիում և Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողությունների արդյունքում Ադրբեջանին հանձնված Արցախի բազմաթիվ այլ բնակավայրերում։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն