(VIDEO) «Ազատություն» ռ/կ-ն ներազգային թշնամանք ու կեղծիք է տարածում. «Արցախցիներ-հայաստանցիներ» պառակտման քարոզչական արշավը նոր թափ է ստանում

article-image

Արցախյան 44-օրյա պատերազմից ամիսներ անց իշխանությունը և իր քարոզչական սատելիտները ներազգային թշնամանք հարուցելու ու «արցախցիներ-հայաստանցիներ» ազգամիջյան պառակտում մտցնելու նոր փորձեր են անում։ Արդեն իսկ գրել ենք, թե ատելություն գերենացնող ու հասարակությունը պառակտող ինչ վերնագրով նյութ էր հրապարակել Փաշինյանին պատկանող «armtimes.com» լրատվականը («Ստեփանակերտում հայաստանցիների ու արցախցիների վիճաբանությունն ավարտվել է 2 անձի դանակահարությամբ») և արժանանալով հասարակության առողջ հատվածի ուժգին հակազդեցությանը՝ ստիպված փոխել վերնագիրը։

Դա վերջին շրջանում ներազգային թշնամանք տարածելու միակ փորձը չէ։ Փաշինյանի ընտանեկան թերթին միացել է նաև տարիներ շարունակ Հայաստանում կողմնակալ լրատվություն մատուցած և արևմտյան փողերով ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը։ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած վանաձորցի հայր և որդի Անդրեասյանների մասին (hոկտեմբերի 9-ին 18-ամյա Գեորգին երկու ոտքից վիրավորվել է, իսկ 43-ամյա Ժիրայրը՝ զոհվել) պատմող ռեպորտաժը ներկայացնող Հրաչ Մելքումյանը ռադիոլսողներին պատմել է, թե ինչպես են «վերջին 25-30 տարում Հայաստանում նախագահ դարձած ղարաբաղցիները թալանել երկիրը այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր հայաստանցիներ մասնակցել են կռիվներին ու պաշտպանել Ղարաբաղը»։

«Կարինե Սիմոնյանի այդ հաղորդումը այդ վիճակագրության կոնկրետ հերոսների մասին է՝ հայր և որդի, որոնք Լոռու մարզից մեկնել էին պաշտպանելու Ղարաբաղը։ Վերջին 25-30 տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Ղարաբաղի կռիվներին, պաշտպանությանը, իսկ Հայաստանում նախագահ դարձած ղարաբաղցիները իրենց ընտանիքի անդամներով դոլարային միլիոնատեր են դարձել։ Այդ է վկայում տարբեր գործերով նրանց վճարած գումաները, նրանց դեմ հարուցված գործերի բովանդակությունը, նրանց ունեցվածքը»,- ասել է Մելքումյանը։

 

 

Հասարակությանը հայաստանցիների ու արցախցիների բաժանելը մշտապես եղել է «Ազատություն» ռադիոկայանի քարոզչական թեզերից մեկը։ Բայց պատերազմից ու Հայաստանի կրած արհավիրքներից ամիսներ անց ներազգային պառակտման փորձերը նոր թափ են ստացել, որին լծվել են իշխանական շրջանակների զանգվածային լրատվության միջոցները։

Ի՞նչ նպատակ է հետապնդում հայ ազգին երկու մասի պառակտելու ու իրար հետ թշնամացնելու այս արշավը, ու՞մ շահերին է դա ծառայում, ի՞նչ արդյունքների է հանգեցնելու։ Այս հարցերի պատասխանները կարող են տալ միայն Արցախը հանձնած, շուրջ 5000 զինվորների կյանք զոհաբերած, Հայաստանի կապիտուլյացիայի ակտ ստորագրած, Հայաստանի դարպասները ադրբեջանցիների և թուրքերի առաջ բացած, նրանց հետ բարեկամանալու անհեռատես հայտարարություններ անող, հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը օրակարգից հանող իշխանությունները։

Այսքանից հետո ավելորդ է անգամ հարցնելը, թե նախագահների ու նրանց ընտանիքների կողմից միլիոնավոր դոլարներ գողանալու առնչությամբ հարուցված ի՞նչ քրեական գործերի մասին է խոսում լրագրողը՝ տխրահռչակ «բենզինի գործի՞», թե՞ քրեական օրենսգրքից ջնջված հոդվածով քրեական հետապնդումների։ Այդ ի՞նչ միլիոնավոր դոլարների վերաբերյալ հարուցված քրեական գործեր են, որոնց հանրությունը ծանոթ չէ։ Մի՞թե «Ազատություն» ռ/կ-ում հիմա էլ մարդկանց վճարում են ոչ միայն քարոզչական ու կողմնակալ լրատվություն մատուցելու, այլ նաև իրենց արդիականությունը կորցրած ու «պայթած» միֆեր պատմելու, կեղծիքներ ու զրպարտություններ տարածելու համար։

 

 Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն