
Եվս մեկ ապացույց, որը հերքում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին հայտարարությունները:
«Armdaily.am» լրատվականի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատել է այն տեղեկությունը, որ Կապան-Երևան ճանապարհին՝ Գորիսից ներքև, ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել ընթացող մեքենայի հետ։
Մինչդեռ պատգամավորը հայտարարում էր, թե Սյունիքն անվտանգ է, իսկ բնակիչները որևէ վնաս չեն կրել, ու նրանց անվտանգության հետ կապված խնդիր չի եղել:
Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում բազմաթիվ խնդրահարույց, սուտ և մանիպուլյացիոն հայտարարություններ էր արել: Մասնավորապես պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով այսօր Սյունիքը անվտանգ է: Ավելին, նա հարցնում էր. «Ի՞նչ ա եղել այսքան ժամանակ Սյունիքում: Ինչ-որ մեկը Սյունիքում պատերազմից հետո վնաս կրե՞լ է: Այսքան ժամանակ ինչ-որ մի քաղաքացի ադրբեջանցիքից վնաս կրե՞լ է, թե՞ ոչ: Ինչ-որ քաղաքացու անվտանգության հետ կապված խնդիր առաջացե՞լ է, թե՞ ոչ»: Խաչատրյանի համար անհանգստություն չի ներկայացնում նաև ԱԱԾ զգուշացումը` Սյունիքում տեղաշարժվելու կապակցությամբ: Նա նշում է, որ ԱԱԾ զգուշացումը վերաբերում է ցանկացած օգնություն ակնկալելուն:
Կարդացե՛ք նաև՝
► Պատգամավոր Խաչատրյանի ստերն ու մանիպուլյացիաները` Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ
Աղբյուր` AntiFake.am