
Ընդամենը 11 օր առաջ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում սաստում էր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ սահմանային կահավորվածության մասին բարձրաձայնելու համար:
«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք, չեք կարող տեսնել այն ամեն ինչը, ինչ արվում է, որովհետև այդ արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի: Էն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, ուրեմն դա վատ առաջնագիծ է: Փառք Աստծո, ո՛չ դուք, ո՛չ էլ ադրբեջանցիները չեն կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»,- ասել է Փաշինյանը:
Իսկ այսօր հենց Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներն են հերքում իրենց առաջնորդին և բացահայտում նրա հերթական սուտը:
Աղբյուր՝ AntiFake.am