Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջի սկիզբն է. Նարեկ Սամսոնյանը` հանրաքվեի մասին

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, ընդդիմության գործողություններին և ներքաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումներին:

«Այս հանրաքվեն իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքական և իրավական ապագայի վերջնական տապալումն է: Անկախ արդյունքներից, անկախ նրանից, թե ինչպիսի արդյունք է ունենալու հանրաքվեն՝ սա Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջի սկիզբն է», - պնդեց Սամսոնյանը: 

Սամսոնյանը նշեց, որ հանրաքվեն հակասահմանադրական, հակաիրավական է, և ապագայում դրան կտրվի իրավական գնահատական:

«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, վստահ է, որ իր իշխանության լեգիտիմությունը գնալով մաշվում է: Նա շատ լավ հասկանում է, որ ապրիլին ավելի վատ վիճակում է լինելու, քան հիմա է: Մայիսին ավելի վատ վիճակում է լինելու, քան ապրիլին»,- ասաց Սամսոնյանը:

Սամսոնյանը հավելեց, որ իշխանությունները սպառել են իրենց ողջ քաղաքական կապիտալը և այլևս չունեն այն լեգիտիմության աստիճանը, որ ունեին երկու տարի առաջ:

«Նիկոլ Փաշինյանը հաղթելու է բացառապես ընտրակեղծիքների միջոցով: Սահմանադրական հանրաքվեն միանշանակ կեղծվելու է»,- շեշտեց Սամսոնյանը:     

Սամսոնյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է այս հանրաքվեով իր քաղաքական հակառակորդներին պարտության մատնել:

««Ոչ»-ի շուրջ համախմբված է գրեթե ողջ քաղաքական դաշտը՝ թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը, թե՛ խորհրդարանական «ընդդիմությունը»: «Ոչ»-ի շուրջ կա կոնսենսուս, քանի որ այս «Ոչ»-ը այո՛ է Հայաստանի սահմանադրականությանը, այո՛ է Հայաստանի քաղաքական ապագային, այո՛ է Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա:

Սամսոնյանը կոչ արեց ակտիվ բոյկոտել հանրաքվեն:

«Ես վստահ եմ, որ որևէ պարագայում, որևէ ելքով Նիկոլ Փաշինյանը այս պրոցեսից հաղթող դուրս չի գալու»,- նշեց Սամսոնյանը:  

Սամսոնյանը, անդրադառնալով հնարավոր քաղաքական զարգացումներին ,նշեց. «Մենք բոլոր հնարավոր օրինական ձևերով քայքայելու ենք այս իշխանությունների լեգիտիմությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բոլորը տեսնելու են ստի, կեղծիքի, հայհոյանքի իշխանության իրական դեմքը»:

Սամսոնյանը նաև հավելեց, որ իշխանությունները չեն կարողանալու ապահովել հանրաքվեի համար անհրաժեշտ մասնակցությունը և փորձելու են չհրապարակել ընտրողների ցուցակը:

«Հայաստանում ստեղծվելու է այնպիսի քաղաքական ճգնաժամ, որը հանգեցնելու է իշխանության ուղղակի փոփոխության»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն