
Դեռևս մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանի տարածքում գտնվում են շուրջ 250 ադրբեջանցի զինվորականներ:
Այնուամենայնիվ, այսօր վարչապետի պաշտոնակատարը հայտարարում է ադրբեջանական 500-600 զինվորականի մասին:
Հայ-ադրբեջանական սահմանի խնդրի հենց սկզբից էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ Զինված ուժերը մարտավարական գործողություններ են արվում կասեցնելու ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը:
Ավելին, մայիսի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ կարդում ենք. «Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր»:
հարց է առաջանում. եթե Զինված ուժերի կողմից վերահսկվում են թե՛ տարածքի, թե՛ ադրբեջանցիների տեղաշարժը և նրանց ապահովման հնարավոր ուղիները, ապա ի՞նչ եղանակով է ավելի քան երկու անգամ աճել ադրբեջանցի զինվորականների թիվը ՀՀ ինքնիշխան տարածքում:
Արդյունքում` արձանագրենք. Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է, իսկ ադրբեջանցիները գնալով հաստատվում են ՀՀ ինքնիշխան սահմաններից ներս ու անպատիժ մնում:
Աղբյուր՝ AntiFake.am