Ապատեղեկատվություն. ԿԸՀ-ն չի ընդունել Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի փաստաթղթերը ընտրական ցուցակում թեկնածուների թվի պակասի պատճառով

article-image

Մայիսի 26-ին AntiFake.am կայքը գրեց, որ «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը» չի կարողացել գրանցվել ընտրություններին մասնակցելու համար։

«Փաստ-մետրը» ստուգել է և պարզել, որ այս տեղեկությունը սխալ է․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցանկում կա նաև «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը»։

«Փաստ-մետրի» կողմից հրապարակված պարզաբանումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ 

Նշենք, որ AntiFake.am-ին մայիսի 27-ին վաղ առավոտյան հաջողվել էր պարզաբանումներ ստանալ մայիսի 26-ին հրապարակված նյութի առնչությամբ, որն էլ ներկայացրել էինք մեր ընթերցողին։ 

Հիշեցնենք՝ AntiFake.am-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական փաստաթղթերը՝ ընտրական ցուցակում թեկնածուների անհրաժեշտ քանակի պակասի պատճառով։ 

«Դաշինքը ներկայացրել է 47 հոգանոց ցուցակ՝ առնվազն 80-ի փոխարեն։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԿԸՀ-ից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ 

Փաստորեն Բաբաջանյանն ու Շիրինյանը համատեղ չեն կարողացել ընտրական ցուցակի համար պատգամավորական թեկնածուների անհրաժեշտ թիվ ապահովել»,- գրել էինք մենք։ 

Պարզաբանումներ ստանալուց հետո AntiFake.am-ն իր ընթերցողներին հայտնել էր, թե ինչն է եղել ընտրական ցուցակի անբավարար թեկնածուների պատճառը։

«Բանն այն է, որ Արման Բաբաջանյանի ու Լևոն Շիրինյանի միջև սուր կոնֆլիկտ է եղել, ինչի պատճառով Շիրինյանը որոշել է, որ իր ղեկավարած «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցությունը պետք է միայնակ մասնակցի ընտրություններին՝ սեփական ընտրական ցուցակով։ Ըստ այդմ էլ՝ Շիրինյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 47 թեկնածուներից կազմված ընտրական ցուցակ է ներկայացրել։ Սակայն Արման Բաբաջանյանը հասկացել է, որ իր ու Շիրինյանի՝ ընտրական շեմը հաղթահարելու առանց այն էլ ցածր շանսերը առանձին մասնակցելու դեպքում ավելի են նվազում և հաշտություն է առաջարկել Շիրինյանին։ Բաբաջանյանը կարողացել է համոզել Շիրինյանին, զույգը հաշտվել է և նախապես ծրագրվածին համապատասխան՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» ԿԸՀ է ներկայացրել արդեն 100 հոգանոց ընտրական ցուցակ։

Դրանով է բացատրվում այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած կուսակցությունների և դաշինքների ցուցակում ներկայացրել է և՛ Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության, և՛ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» անվանումները»։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն