Նիկոլ Փաշինյանը կիսվել է իշխանական պրոպագանդիստական հարթակներ համակարգող օգտատիրոջ գրառմամբ, ապա հեռացրել այն. Փաստեր

article-image

Երեկ՝ մարտի 15-ի երեկոյան, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, որ շուտով վարչապետ Փաշինյանը հանդես է գալու կարևոր հայտարարությամբ։ Մինչ ողջ հասարակությունը սպասում էր վարչապետի կարևոր հայտարարությանը, վերջինս ֆեյսբուքյան գրառում էր կատարել և սովորության համաձայն՝ արագ հեռացրել այն, սակայն ֆեյսբուքյան օգտատերերը հասցրել էին այն ֆիքսել և քննարկումներ սկսել դրա շուրջ։

Վարչապետը կիսվել էր Minasyan Arsen ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ ներկայիս իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գովքն անող  «Մի քաղաքացու տեսակետ» վերտառությամբ գրառմամբ։

Այս գրառումը միակ նմանատիպ «հպարտ» և իշխանահաճո գրառումը չէ Minasyan Arsen ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում։ Ստորև ներկայացնում ենք նույն օգտատիրոջ այլ իշխանահաճո հրապարակումները:


Նույն էջում նաև թիրախավորված են իշխանության «հակահերոսները» և «հակահեղափոխականները»։ Նմանատիպ մի քանի օրինակ ևս ներկայացնում ենք ստորև։



Այսպիսի հրապարակումների, անձնական լուսանկարների, տվյալների և այլ տեղեկությունների բացակայության պարագայում ֆեյսբուքյան օգտատերերը պնդումներ էին  անում, որ Minasyan Arsen ֆեյսբուքյան օգտատիրոջ էջը ՖԵՅՔ է։

Նրանցից շատերը Փաշինյանի այս քայլը համարում էին օրինաչափ՝ հիշեցնելով այն դեպքերը, երբ Փաշինյանը կիսվել էր ատելության խոսք և ազգամիջյան թշնամանք տարածող յութուբյան էջերում արված այլ նմանատիպ հրապարակումներով։  

Չնայած Minasyan Arsen անվանումով էջում անձնական տվյալներ գրեթե չկան, որոնց միջոցով հնարավոր կլինի նույնականացնել անձին, այնուամենայնիվ չենք կարող պնդել, որ օգտահաշիվը կեղծ է, քանի որ էջում առկա են ուղիղ հեռարձակումներ (1, 2

Minasyan Arsen ֆեյսբուքյան օգտատիրոջ էջի ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ վերջինս սերտ կապ ունի 8rd.am, 8news.am, Nvideo Only1 և սրանց հետ փոխկապակցված մի քանի այլ յութուբյան ալիքների համակարգմամբ զբաղվող Շավարշ Սարուխանյանի հետ, որին պատկանող յութուբյան ալիքները, ինչպես ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, զբաղված են ՀՀ նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վերաբերյալ սուտ և կեղծիք տարածելով, նրանց վարկաբեկելով և զրպարտելով, ինչպես նաև ազգամիջյան թշնամանք հրահրելով։ Նմանօրինակ վարքագիծ նաև դրսևորում է Minasyan Arsen ֆեյսբուքյան օգտատերը՝ թիրախավորելով և վիրավորելով «ոչ իշխանահաճո» լրատվամիջոցներին և անձանց։

Իսկ Շավարշ Սարուխանյան և Minasyan Arsen ֆեյսբուքյան օգտատիրոջ կապը նույնաբովանդակ քարոզչական հրապարակումներից բացի հաստատում է նրանց էջերում հրապարակված ուղիղ եթերը։

Minasyan Arsen անվանումով օգտահաշվի սեփականատերը համակարգում է ARM FB News ֆեյսբուքյան հարթակը։ Այն բացվել է իշխանափոխությունից հետո՝ 2019թ․ մայիսին, և ղեկավարվում է 3 ադմինների կողմից։ Ենթադրաբար մեկը Minasyan Arsen-ն է, որը Ֆեյսբուքում գրանցված է 2016թ․, սակայն սկսել է ակտիվ հրապարակումներ անել ARM FB News էջի ստեղծումից հետո։ Իշխանական պրոպագանդիստական նյութերը և «հակահեղափոխականներին» վատաբանող հրապարակումներն այդ երկու հարթակներում տարածվում են 1-2 րոպեների տարբերությամբ։ 

Իշխանական քարոզչական այս հարթակը, որի հիմնական նպատակը վարչապետի լայվերի տարածումն է (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10) և նրա պրոպագանդան՝ հիմնականում կիսվում է «Ազատություն» ռադիոկայանի, Նիկոլ Փաշինյանի, Minasyan Arsen-ի և իշխանական պրոպագանդիստների կողմից դաշտ նետվող հրապարակումներով։


Բացի այդ, ֆեյսբուքյան այս էջերն իրենց հերթին հանդիսանում են տեղեկատվության աղբյուր այլ ցածրորակ և «անհայտ ծագման» կայքերի համար, որոնք նույնպես զբաղված են իշխանական պրոպագանդայով և «հակահեղափոխականների» վարկաբեկմամբ։


Հետևաբար, փաստենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր պաշտոնական էջում հերթական անգամ կիսում է իշխանական պրոպագանդայով զբաղվող և իշխանության այլախոհներին վարկաբեկող «անհայտ ծագման» էջերի հրապարակումներով: 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն