Եվս մեկ կեղծ ամսաթվով լուսանկար` հրապարակված Նիկոլ Փաշինյանի կողմից

article-image

Նիկոլ Փաշինյանը իր կողմից հայտարարված «զանգվածային հակահամաճարակային շարժման» շրջանակներում շարունակում է հրապարակել բազմաթիվ լուսանկարներ և տեսահոլովակներ` դատապարտելով մարդկանց առատությունը և սոցիալական հեռավորություն չպահպանելու փաստը: Նիկոլ Փաշինյանը լուսանկարներն ու տեսանյութները տեղադրում է իր բավականին մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան էջում առանց ստուգելու դրանց իսկությունը։ Մենք արդեն իսկ անդրադարձել ենք Փաշինյանի կողմից հրապարակված Panda Ma Li մանկական սրճարանի տեսանյութին, որը նկարված էր հունվարի 8-ին, սակայն վարչապետը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում որպես հակահամաճարակային կանոնների խախտման «աղաղակող դեպք»։

Այդ շրջանակներում այսօր՝ հունիսի 4-ին, Նիկոլ Փաշինյանը ևս մեկ կեղծ տեղեկություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։ Նա հարսանեկան լուսանկար է հրապարակել` նշելով, որ լուսանկարը արված է Սաղմոսավանքում այսօր:

Փաշինյանի մեղադրանքներին ավելի ուշ պատասխանել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր Սաղմոսավանքում հարսանիք տեղի չի ունեցել:

Քահանա Հայրապետյանը տեղեկացրել է, որ «հարսանիքներ ընդհանրապես թույլ չի տրվում, բացառությամբ աննախադեպ իրավիճակների, որոնց դեպքում անհնար է հետաձգել հարսանիքը։ Ավելին եկեղեցու ներսում ծեսը կատարվում է մեկ քահանայի, հարսի, փեսայի, քավորի ներկայությամբ և ոչ ավելին՝ պահպանելով պարետատան կողմից սահմանված կարգը»:

Անդրադառնալով այս թեմային` Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նշել է, որ «այնպես, ինչպես մեր Սբ Եկեղեցին է պահպանում հաստատված կարգը, ցավոք, որևէ այլ հաստատություն, կազմակերպություն, հիմնարկություն ևն չի վարվում...

Բաց են, այո, եկեղեցիներն ու իրենց շրջափակը, բայց ծիսակատարությունները կատարվում են օրենքի տառին համապատասխան»:

Պետք է փաստել. Նիկոլ Փաշինյանին «ուղարկված» լուսանկարները չեն ստուգվում, հրապարակվում են կեղծ լուսանկարներ` անվանարկելով տարբեր հաստատությունների, բիզնես գործունեություն իրականացնող ընկերությունների, այս անգամ էլ չշրջանցելով նաև Հայոց եկեղեցուն:

Նշենք, որ նյութը հրապարակելու պահի դրությամբ ապատեղեկատվությամբ ներկայացված լուսանկարը հեռացված չէ վարչապետի ֆեյսբուքյան էջից։

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

 Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն