ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առանց դիմակի՝ բացօթյա սրճարանում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

article-image

Մինչ իշխանական «ակտիվիստները» շրջում են փողոցներում, մարդկանց անձնական տարածքներում դիմակ կրելու կոչեր անում, վարչապետ Փաշինյանն էլ  գրեթե ամեն օր դիմակ կրելու վերաբերյալ ուղիղ եթերներ է անում և կոկորդը պատռելով «համոզում» դիմակ կրել՝ իշխանական գործիչները հանրային տարբեր վայրերում շարունակում են շրջել առանց դիմակների և այդպիսով «օրինապահության» օրինակ են ծառայում քաղաքացիների համար:

Այս անգամ AntiFake.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հանրային վայրում առանց դիմակի։ Վերջինս սնունդ չէր ընդունում և պարզապես խոսում էր հեռախոսով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ պարետ Ավինյանին էին առանց դիմակի նկատել մեկ այլ սրճարանում: Ավինյանի պարզաբանման համաձայն, հանրային սննդի վայրերում դիմակ կրելը պարտադիր չէ, այնինչ նրա հետ սրճարանում գտնվող ԱՆ Ռուստամ Բադասյանը կրում էր դիմակ:

Պաշտոնյաների նման վարքագիծը կորոնավիրուսային իրավիճակում անլրջության հերթական վառ օրինակն է:

Русская версия статьи.

 Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն