Ադրբեջանական ապատեղեկատվությունը հայկական տեղեկատվական դաշտ ներմուծող իշխանականները

article-image

Հուլիսի 13-ին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կողմից պետք է իրականացվեր Խոր Վիրապ-Երևան ավտոերթ, որի նպատակը Կառավարության կողմից արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու միջոցով քաղաքացիների խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակելու վերաբերյալ անհամաձայնություն արտահայտելն էր։ Ավտոերթը չիրականացավ, քանի որ Խոր Վիրապում մեծաքանակ ուժեր կենտրոնացրած ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմնավորման բռնի ուժ գործադրելով երկու անգամ ապօրինի բերման ենթարկեց ակցիայի նախաձեռնող Նարեկ Մալյանին և «ՎԵՏՕ» շարժման մյուս անդամներին։ Վերջիններիս աջակցելու նպատակով ոստիկանության Արտաշատի բաժնի մոտ հավաքված հասարակական-քաղաքական գործիչները բռնի ուժի գործադրմամբ և կրկին առանց որևէ իրավական հիմնավորման նույնպես բերման ենթարկվեցին։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանը դիմում էր տարատեսակ սադրանքների։ Նույնը՝ ապատեղեկատվությունների տարածման տեսքով նաև արվում էր վիրտուալ տիրույթում։ Այս ամենի համատեքստում արդբեջանական քարոզչամեքենան տարածել էր Նարեկ Մալյանին հուլիսի 13-ին բերման ենթարկելու կադրերը և խեղված կերպով ներկայացրել իրականությունը։ Նախ Մալյանը ներկայացվել էր որպես Ադրբեջանի սահմանից փախչող դասալիք, ով բռնվում է ոստիկանների կողմից, այնուհետև՝ որպես ԼԳԲՏ ակտիվիստ, ով զինվորական համազգեստ էր հագել ի պաշտպանություն հայկական զինված ուժերի։ 

Ադրբեջանական այս ապատեղեկատվությունները ակտիվորեն տարածվել են իշխանությանը հարող որոշ ներկայացուցիչների կողմից։ Ընդդիմության վրա հակաքարոզչության այս արշավի առաջամարտիկները վարչապետ Նիկոլ Փաշինյանին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակիցներն են: Չանդրադառնալով «ՎԵՏՕ» շարժման կողմից կազմակերպված ավտոերթի նպատակներին և առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալություններին՝ իշխանականները հայկական տեղեկատվական դաշտ են բերել ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ «հեգնելով» ընդդիմությանը։

Օրինակ, ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակից Մովսես Հարությունյանը խոսել է «ներքաղաքական շոուների և անհայտ շահեր սպասարկող խմբերի ակտիվացման» մասին։
 

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակիցներից Օֆելյա Սիմոնյանը տարածել է ադրբեջանական ապատեղեկատվությունը։

 

 

Քաղաքական չեզոքություն չպահպանող Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նույնպես տարածել է ադրբեջանական ապատեղեկատվությունը։

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը խոսել է «մալյանական կրկեսի և Հայաստանի դեմ փորված խրամատի» մասին։

 

 

Ադրբեջանական ապատեղեկատվությունը տարածվել է նաև ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, «Սորոսի» հիմնադրամից սնվող Լևոն Բարսեղյանի կողմից։

 

 

«Սորոսի» հիմնադրամից սնվող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» աշխատակից Զարուհի Հովհաննիսյանը խոսել է «ապատեղեկատվական արշավների» մասին։

 

 

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը խոսել է «հայրենի Բաքու՝ հայր Ալիևի գիրկը վերադառնալ ցանկացող» զինվորական համազգեստ կրող անձի մասին։

 

 

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ, Երևանի ավագանու իմքայլական անդամ Վահե Գևորգյանը նույնպես տարածել է ադրբեջանական ապատեղեկատվությունը։

 

 

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամներից Արթուր-Լիպարիտ Պետրոսյանը նույնպես տարածել է ադրբեջանական ապատեղեկատվությունը։

 

 

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը մի շարք «ծաղրական» հրապարակումներ է արել։

 

 

Ադրբեջանական ապատեղեկատվությունը նաև տարածել է «Էլեկտրիկ Երևան» շարժման ակտիվիստ, գործող իշխանության աջակից Մաքսիմ Սարգսյանը։

 

 

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը, ով սատարում է գործող իշխանությանը, նույնպես տարածել է ադրբեջանական ապատեղեկատվությունը։

 

 

Ադրբեջանական ապատեղեկատվությունը տարածելիս ակտիվ է եղել նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ, գործող իշխանության աջակից Սևակ Սոֆիա Կիրակոսյանը։

 


 

Ստեղծված իրավիճակում հետաքրքիր է այն հանգամանքը, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ վերջին օրերին կոչ են անում չտարածել ադրբեջանական ապատեղեկատվությունը և կիսվել բացառապես Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իրավասու մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկատվությամբ։ Սակայն «հանուն» ընդդիմությանը թիրախավորելու, նրանց «Հայաստանի ներսում խրամատ փորողի» պիտակավորում տալու և վերջիններիս դեմ հակաքարզոչություն իրականացնելու համար իշխանության վերը նշված և այլ ներկայացուցիչներ և նրանց աջակիցները պատրաստ են հայկական տեղեկատվական դաշտ ներմուծել ադրբեջանական կեղծիքը:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն