Հայկ Մարությանը աշխատավարձերի բարձրացման նախագիծը հանեց ավագանու նիստի օրակարգից

article-image

Մի քանի օր համացանցում քննարկվում էր այն թեման, որ մայիսի 8-ին Երևանի ավագանու արտահերթ հրավիրված նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որը կհանգեցներ քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի զգալի բարձրացմանը, իսկ քաղաքապետ Հայկ Մարությանը իր աշխատավարձով կհավասարվեր վարչապետի ստացած աշխատավարձին:

Արդեն այսօր, մայիսի 8-ին կայացած նիստի ընթացքում, Հայկ Մարությանը այդ նախագիծը հանեց նիստի օրակարգից այն պատճառաբանությամբ որ հավելյալ քննարկումների կարիք կա: 

Նա նշեց, որ կողմ է եղել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, սակայն դեմ է եղել իր աշխատավարձի բարձրացմանը,  բայց իրավաբանները պնդել են, որ դա կդիտարվի որպես օրենքի խախտում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն