Երևանի բնակիչները կվճարեն նաև տրանսպորտային ցանցի բարեփոխումների համար

article-image

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հոդվածում, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ բարեկարգ վերելակներ ունենալու համար պետք է վճարեն Երևանի բնակիչները: Հայկ Մարությանը դա հիմնավորել էր այն պատճառաբանությամբ, որ վերելակները պատկանում են բնակիչներին, և փոխարինված վերելակների գումարները պետք է վճարվեն բնակիչների կողմից տարիների ընթացքում:

Երեկ էլ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն իր  մամուլի ասուլիսի ընթացքում ոչ միայն կրկնեց Հայկ Մարությանի խոսքերը, այլ նաև ասաց, որ տրանսպորտային ցանցի բարեփոխումները ևս կվճարվեն Երևանի բնակիչների միջոցների հաշվին:

Հարց է առաջանում, թե ինչու Հայկ Մարությանը իր նախընտրական քարոզարշավի ընթացում  չէր ասում, որ բարոփոխումները լինելու են Երևանի բնակիչների «հաշվին»։

Այս և մի շարք այլ հայտարարությունները՝ կապված նախընտրական խոստումների հետ, փաստում են, որ Հայկ Մարությանը տվել է այնպիսի նախընտրական խոստումներ, որոնք նա ոչ մի պարագայում ի վիճակի չէ կյանքի կոչել:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն