(PHOTO) «Դագաղների և մահվան ծաղկեպսակների» տեխնոլոգիան ևս կիրառվեց Բելառուսում, ինչպես կիրառվել էր Հայաստանում 2018թ.-ին

article-image

Բելառուսում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո երկրում սկսված անկարգությունների սկզբնական փուլում անդրադարձել էինք իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության կողմից կիրառվող այն տեխնոլոգիաներին, որոնք նույնական էին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում իշխանափոխության ընթացքում կիրառված տեխնոլոգիաների հետ։

Բելառուսում այսօր էլ շարունակվում են զանգվածային հավաքներն ու բողոքի ակցիաները, որոնց ընթացքում կիրառվում են նորանոր տեխնոլոգիաներ, որոնք կրկին հիշեցնում են 2018 թվականի հայաստանյան իրադարձությունները։

Երեկ՝ օգոստոսի 30-ին, Բելառուսի ընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդյան տարեդարձն էր։ Առիթն օգտագործելով` ցուցարարները նրան «նվերներ» էին բերել՝ թաղման ծաղկեպսակներ, դագաղ և այլն:
 


 

Հիշեցնենք, որ «բաց ձեռքերի», «խաղաղ», «ոչ բռնի», «թավշյա», «սիրո և համերաշխության» կարգախոսներով իշխանափոխության գործընթաց սկսած Նիկոլ Փաշինյանը և նրա համակիրները Հայաստանում 2018 թվականին նույնպես օգտագործում էին այս տեխնոլոգիան։ Սակայն սա ավելի շատ ատելության արտահայտչամիջոց է և ոչ թե սիրո և համերաշխության դրսևորում։

Հայաստանում օգտագործում էին սև ժապավեններ, որոնք «ազդարարում էին» ՀՀԿ-ական գործիչների մահը, կազմակերպում էին թաղման թափորներ՝ տեղափոխելով դագաղներ, ՀՀԿ-ական գործիչների տների և գրասենյակների մոտ տեղադրում էին թաղման ծաղկեպսակներ և դագաղներ։
 


 

Ի թիվս բազմաթիվ զուգահեռների, որոնք հնարավոր է անցկացնել 2018 թվականին Հայաստանում և 2020 թվականին Բելառուսում կիրառվող տեխնոլոգիաների միջև` հետաքրքիր կերպով համընկնում են նաև այդ տեխնոլոգիաների կիրառման հաջորդականությունը։

Այս համընկնումները ևս մեկ անգամ փաստում են, որ այս երկու երկրներում իրականացվող իշխանափոխությունների ետևում «երևում են միևնույն ականջները»։
 

Աղբյուր՝ AntiFake.am


 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն