(LIVE) Եթե դատական համակարգում հիմա տեղի ունեցողը կատարվեր Սերժ Սարգսյանի օրոք, ԵՄ դեսպանը հրապարակում կինքնահրկիզվեր. Վարոսյան

article-image

Եթե այն, ինչ տեղի է ունենում հիմա, տեղի ունենար Սերժ Սարգսյանի ժամանակ, ԵՄ դեսպանը Հանրապետության հրապարակում կինքնահրկիզվեր՝ բենզինը կլցներ վրան ու կվառեր իրեն։  Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման ժամանակ Աստղիկ Մաթևոսյանի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օրոք դատական համակագում տեղի ունեցող գործընթացներին։

 

 

«2018 թվականից առաջ ունեինք կամաց–կամաց բարեփոխումների ենթարկվող դատական համակարգ, որը անկախության նշույլներ էր ցուցաբերում։ Դա կախված էր դատական համակարգ եկող անհատներից, որոնք իրավամբ անկախ էին։ Նրանք մթնոլորտ էին փոխում դատական համակարգում։ Հայտնվեց Նիկոլ Փաշինյանն իր լոզունգներով, որ դատական համակարգը պետք է լրիվ անկախ լինի, զանգերի ինստիտուտը պիտի վերացվի և այլն։ Նա եկավ իշխանության և հարձակվեց այն դատավորների վրա, ովքեր անկախ էին իրենից առաջ էլ, իր ժամանակ էլ»,– ասաց Վարոսյանը։

Փաստաբանը նշեց, որ Փաշինյանը կարճ ժամանակում ցույց տվեց, որ եկել է ոչ թե բարեփոխելու, այլ իշխելու համար․ սկսեց «այլանդակել» դատական համակարգը՝ այսօր այն վերածելով իր քաղաքական շահերը սպասարկող ինչ–որ մի օրգանի։ Դատական համակարգի ղեկավար մարմիններում նա այդ ամենն արդեն ապահովել է։

Վարոսյանը պնդում է՝ Բարձրագույն դատական խորհուրդը ևս ծառայում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու «առաքելությանը»։ Փաստաբանի խոսքով՝ այն դարձել է պատժիչ մեխանիզմ, որը ղեկավարում է կուսակցական մարդ։

Վարոսյանը հիշեցնում է՝ Արդարադատության նախարարն ու ԲԴԽ նախագահը ոչ միայն շատ մոտ ընկերներ են, այլ նաև մեկ փաստաբանական ընկերության համասեփականատերեր։  

«Ինչ էր ասում Կարեն Անդրեասյանը նախկինների ժամանակ, երբ նեղացած էր, ասում էր, որ կա կոռումպացված դատավորների խմբակ, ցուցակ, որոնք գաղտնի կերպով կապ ունեն փաստաբանական գրասենյակների հետ․․․ Ու՞ր են այդ սխեմաները, փողերը․․․»,– հարցնում է Վարոսյանը։

Փաստաբանի կարծիքով՝ այսօր ԲԴԽ–ի թիրախում հայտնվում են ոչ թե նախկին կոռումպացված դատավորները, այլ անկախ և անկողմնակալ դատավորները։

«Եթե այն, ինչ տեղի է ունենում հիմա, տեղի ունենար Սերժ Սարգսյանի ժամանակ, ԵՄ դեսպանը Հանրապետության հրապարակում կինքնահրկիզվեր՝ բենզինը կլցներ վրան ու կվառեր իրեն։ Էլ չեմ ասում, որ ծիսական շրջան կկազմեին ու իրենց կվառեին նաև այսպես կոչված պսևդոքաղհասարակության ներկայացուցիչները»,– ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ այդ խմբերի նպատակը Հայաստանում եղել է արտաքին քաղաքական վեկտոր փոխելը, իսկ թե ինչ է կատարվում ներսում, իրականում իրենց հետաքրքիր չէ։ «Ներքին քաղաքականության մեջ ինչ ուզում ես արա, ուզում ես՝ մարդ կեր։ Արևմտյան ցանցը կլռի ու կասի, որ ամեն ինչ լավ է»,– պատկերավոր մեկնաբանեց Վարոսյանը։ 

Վարոսյանն ասում է՝ այսօր դատական համակագրում տեղի ունեցողը պսևդոքաղհասարակության ներկայացուցիչների նախկին տերերին գոհացնում է, ինչը շատ վտանգավոր է, քանի որ «ոչ մի բանի դիմաց» գոհ չեն լինում։ Փաստաբանը եզրակացնում է՝ կան պրոցեսներ, որոնք մեզ համար տեսանելի չեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 



 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն