Իրավապաշտպանները, հասարակական գործիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ այս պահին հարցաքննվում են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը։ Ակցիան ուղղված է ընդդեմ ԱԱԾ գործողությունների և իշխանության։ Հավաքվածները տեղի ունեցողը բնորոշում են որպես պետական տեռոր։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու երկու դուստրերը։ Հրայր Թովմասյանի հայրը տեղեկացրել էր, որ վատառողջ է և ԱԱԾ-ի ներկայացուցիչներն անձամբ էին այցելել Հրայր Թովմասյանի հոր առանձնատուն։ Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են, թե երբ է վերանորոգվել առանձնատան կտուրը, ինչ միջոցներով է վերանորոգվել այն։
► Պետական տեռոր. ԱԱԾ-ն են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրն ու 2 դուստրերը